Առաջին սպիտակ շոկոլադը արտադրել է 1930 թվականին շվեյցարական «Nestlé» կոնցեռնը
Իր յուրահատուկ համի համար սպիտակ շոկոլադը պարտական է կաթի փոշուն, որը ունի կարամելային համ, և որպես բուրմունք հիմնականում օգտագործվում է վանիլինը։
ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում սպիտակ շոկոլադի պատրաստման համար իրականացնում են լուրջ պահանջներ։
Մասնավորապես, հիմնավորված է, որ կակաոյի յուղը բաղադրության մեջ չի կարող 20%-ից ցածր լինել։
Ի տաբերություն դասական շոկոլադի, սպիտակ շոկոլադը չի պարունակում կակաոյի փոշի։ Առաջին սպիտակ շոկոլադը արտադրել է 1930 թվականին շվեյցարական «Nestlé» կոնցեռնը, փորձելով այդ եղանակով օգտագործել կակաոյի յուղի ավելցուկը։
Սպիտակ շոկոլադը մեծ ճանաչում ունեցավ կես դար հետո՝ 1980-ական թվականներին։
Տնային պայմաններում սպիտակ շոկոլադից և կոկոսի ձողիկներից կարելի է պատրաստել նմանատիպ կոնֆետ՝ «Ռաֆաելլո»։
Հրուշակեղենի ժամանակակից արտադրությունում օգտագործվում են զանազան մթերքներ, որոնք արտաքուստ հիշեցնում են սպիտակ շոկոլադը, բայց իրականում պատրաստված են հիդրոգենացված ճարպից, առանց կակաոյի։