Հայաստանի առաջնություն. «Արարատ»-ը գրեթե զրկվեց չեմպիոն հռչակվելու հնարավորությունից
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին` 25-րդ տուրում Երևանի «Արարատ»-ը Կապանում 1:2 հաշվով զիջեց «Գանձասար»-ին և գործնականորեն զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից:
Իր հերթին «Շիրակ»-ը Գյումրիում 3:1 հաշվով պարտության մատնեց առաջնության ետնապահ «Ուլիսի»-ին և մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ տեղ:
25 խաղից հետո «Շիրակ»-ը և «Արարատ»-ը 44-ական միավորով բաժանում են երկրորդ և երրորդ հորիզոնականները: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ չեմպիոնի տիտղոսը կարող է նվաճել «Բանանց»-ը, որը այս րոպեներին մրցում է «Փյունիկ»-ի հետ : Չպարտվելու դեպքում Ժոլտ Հորնիակի թիմը կվաստակի 50 միավոր և անհասանելի կմնա իրեն հտեապնդող մրցակիցների համար:
«Շիրակ» - «Ուլիս»` 3:1
Գոլեր` Դ. Հակոբյան 18', Սերժ Դեբլե 24', Դ. Դիոպ 74' -ժ Գ. Հարությունյան 49'
«Գանձասար» - «Արարատ»` 2:1
Գոլեր` Միգել Լոպես 45' , Ա. Խաչատրյան 47' - Նռանյան 36'