«Լիվերպուլ»-ը գրեթե զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլ»-ը «Կրիստալ Պելաս»-ի հետ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը: Մինչ 79-րդ րոպեն «Լիվերպուլ»-ը մրցակցին հաղթում էր 3:0 հաշվով, սակայն տանտերերը 9 րոպեի ընթացքում կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Լիվերպուլ»-ը 81 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, սակայն թիկունքում գտնվող «Մանչեսթեր Սիթի»-ին իր ակտիվում ունի 80 միավոր և ի տարբերություն «Լիվերպուլ»-ի, մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Կրիստալ Պելաս» - «Լիվերպուլ»` 3:3
Գոլեր` Դելեյնի 79', Գեյլ 81, 88' - Ալլեն 18', Սթարիջ 53', Սուարես 55'