211652_close_icon
views-count1073 դիտում article-date 23:17 28-04-2014

«Սպարտակ»-ը զրկվեց լավագույն եռյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունից. տեսանյութ

Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը 0:2 հաշվով զիջեց «Կուբան»-ին: Կրասնոդարյան ակումբի կազմում դուբլով աչքի ընկավ Իվելին Պոպովը: Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկան մեկնարկային կազմում: Արազը փոխարինվեց 60-րդ րոպեին, իսկ Յուրան մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Մրցաշարային աղյուսակում «Սպարտակ»-ը 44 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Այդպիսով մոկսովյան ակումբը զրկվեց լավագույն եռյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունից, քանի որ առաջնության ավարտից 3 տուր առաջ «Սպարտակ»-ը 11 միավորով հետ է մնում 3-րդ տեղը զբաղեցնող «Դինամո»-ից: «Սպարտակ» - «Կուբան»` 0:2 Գոլեր` Պոպով 67’, 86’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր