Ամենայն Հայոց Հայրապետի այցը՝ Վատիկան. տեսանյութ
«20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմների ավերներն ու բռնությունները տեսած մարդկությունը դեռ չի կարողացել ձերբազատվել պատերազմների արհավիրքներից»,- Հայաստանում նշվող Հաղթանակի և խաղաղության տոնի նախօրեին Վատիկանում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Հռոմի պապի հետ հանդիպմանը: Վեհափառ Հայրապետը նաև հայտնել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ նահատակների սրբադասումը կկատարվի 2015 թվականին:
«Ողբերգական դիպվածներով Քրիստոսի համար իրենց արյունը հեղած նահատակների թիվը անցյալ դարում շատ ավելի է, քան առաջին դարերում: Եվ այս մարտիրոսության մեջ հայ ժողովրդի զավակներն ունեն իրենց պատվավոր տեղը»,- ասել է կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:
Աղբյուրը`[url=http://www.armeniatv.am/hy/news/48880] Armeniatv.am[/url]