Մարիուպոլում զինված անձինք կրակում են խաղաղ բնակչության ուղղությամբ
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում մարտական գործողություններ են ընթանում։ Զինված անձինք կրակում են խաղաղ բնակչության ուղղությամբ։ Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը։
«Մեր տվյալներով, Մարիուպոլում մարտական գործողություններ են ընթանում։ Ենթադրաբար ազգային գվարդիայի ջոկատը կրակ է արձակել քաղաքի խաղաղ բնակիչների ուղղությամբ»,֊ ասել է նա՝ չմանրամասնելով տուժածներ և զոհեր կան, թե ոչ։
Russia Today֊ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter֊ի իր էջում հայտնել է, որ Russia Today֊ի աշխատակիցը վիրավոր է։