Ուլյանովսկի մարզում ինքնաթիռ է կործանվել․ գրանցվել է 2 զոհ
Ուլյանովսկի շրջանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով հրահանգիչն ու կուրսանտը զոհվել են։ Այս մասին հայտնում է ԱԻՆ֊ի կայքը։
«Ուլիանովսկի մարզի Սենեգիլեևի շրջանի Կրասնի Գուլյայ գյուղից 2 կմ հեռավորության վրա թեթև շարժիչով ուսումնական ինքնաթիռ է ընկել։ Նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է 2 մարդ»,֊ ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Նշվում է, որ ցամաքի վրա տուժածներ և ավերածություններ չեն գրանցվել։