211652_close_icon
views-count13967 դիտում article-date 11:35 12-06-2014

Նոր մանրամասներ՝ երեկ սպանված զինծառայողի մահվան փաստով. նա մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի կրակոցից

Հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի կրակոցից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա փոխանցեց, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մահ է պատճառել: Նույն հոդվածով որպես կասկածյալ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բադիկյանը: Կատարվում է քննություն՝ մանրամասները պարզելու ուղղությամբ: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ այդ ժամանակ հենակետում ուժեղ կայծակ է եղել, եւ կրակող զինծառայողը, կայծակը շփոթելով նաեւ կրակոցների հետ, վախից կրակել է, ինչն էլ ծառայակցի մահվան պատճառ է դարձել: Մահացած զինծառայողը Նոր-Նորքի 6-րդ զանգվածից էր, իսկ կրակողը՝ Նոր Արեշից: Աշնանը երկուսն էլ պետք է զորացրվեին: Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունից [url=https://shamshyan.com/hy/article/17151/]տեղեկացրել էին[/url], որ հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեռևս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր