1569 դիտում
12:17 25-04-2014
Ստամբուլում հայ զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն
2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթմանի Քոզլութի շրջանում սպանված Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ՝ Շիշլիի հայկական գերեզմանատանը, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Այս մասին հայտնում է Ստամբուլի [url=http://www.agos.com.tr/haber.php?seo=sevag-mezari-basinda-anildi&haberid=7060]ԱԿՕՍ [/url]շաբաթաթերթը:
Միջոցառմանը, որը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության հիշատակի պլատֆորմը, ներկա են եղել Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի անդամներ, Եվրոպական համայնքների հակառասիստական շարժման նախագահ Բենջամին Աբթանը, ինչպես նաև քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արարողության մասնակիցները Սևակի գերեզմանին մեխակներ են դրել: Ելույթ է ունեցել Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն, ում խոսքով՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը ուրախալի է, սակայն սպանությունները բացահայտել է պետք:
«Ես հույս ունեմ, որ այդ հայտարարությունը ուղղակի քաղցր խոսքեր չեն: 1 դար առաջ եղել է ցեղասպանություն: Ես ինքս դրա սերունդն եմ: Մենք առաջ չենք կարողացել բարձրաձայնել այդ մասին, սակայն հիմա կարող ենք: Կան երիտասարդներ, ովքեր չգիտեն ցեղասպանության մասին, և թող այժմ նրանք էլ իմանան»,-ասել է Անի Բալըքչըն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1656 դիտում
22:28 06-05-2014
Թուրք ծառայակցի գնդակով սպանված Սևակ Բալըքչըի համար ստորագրահավաք է սկսվել
1054 դիտում
16:39 24-04-2023
Ստամբուլում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում է տեղի ունեցել
1863 դիտում
12:01 24-04-2016
Երուսաղեմում Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել
Այս բաժնից
991 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
871 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
760 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին