Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում սպանվել է նախագահի թիկնապահներից մեկը։ Դեպքի առնչությամբ երկրի գլխավոր դատախազությունում հետաքննություն է սկսվել։ Այս մասին հայտնում է Վենեսուելայի գլխավոր դատախազությունը։
Լեյտենանտ Մարկո Կորտեսը սպանվել է մայիսի 4֊ին մայրաքաղաքի թաղամասերից մեկում։
«Նախնական տվյալների համաձայն՝ Կորտեսը սպանվել է սեփական մեքենայով, ում վրա կրակել են նրա կողքով անցնող ավտոմեքենայից»,֊ ասվում է հայտարարությունում։
Ըստ El Universal թերթի տվյալներով՝ նրան սպանել են մեքենան առևանգելու պատճառով։