Սամվել Բալասանյանի թիկնապահներից մեկը դանակահարել է իր հորեղբոր որդուն․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գյումրիում լուր է տարածվել, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահներից մեկը՝ Արտյոմ անունով, դանակահարել է իր հորեղբոր որդուն՝ ոմն Արմեն Տիգրանյանի, ով քաղաքում «Գող Սուրո» մականունով հայտնի անձնավորության շնապահն է։ Հիվանդանոցում տուժողը բացատրություն է գրել այն մասին, որ մարմնական վնասվածքն ինքնավնասման հետևանքով է ստացել, այսինքն՝ ինքն իրեն է դանակահարել։
«Նա իսկապես ասաց, որ ինքն իրեն է վնասել։ Նրա մոտ նկատելի էին պսիխոպատիկ երևույթներ, իսկ գրպանում մեծ քանակությամբ ածելու սայրեր կային»,-պարզաբանեց Գյումրիի կենտրոնական հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց։ Նա հեռախոսազանգերին չէր պատասխանում, զոքանչն էր մահացել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։