Կարակասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 20.000 մարդ․ Պատմության այս օրը
1812 թ. - Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 20.000 մարդ:
1826 թ. - ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվեց իր միակ հասարակական համերգը:
1827 թ. - մահացել է Լյուդվիգ վան Բեթհովենը, գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր (ծնվ. 1770 թ.)։
1934 թ. - Մեծ Բրիտանիայում մտցվեցին քննություններ ավտոմեքենա վարելու համար:
1945 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավեցին ճապոնական Իվոձիմա կղզին:
1947 թ. - ԽՍՀՄ-ում արգելվեց մահապատիժը:
1971 թ. - Բանգլադեշը հայտարարեց իր անկախությունը Պակիստանից:
1995 թ. - ուժի մեջ մտավ Շենգենյան համաձայնությունը:
1996 թ. - Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրեց 6.9 միլիարդ դոլլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ:
1999 թ. - Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին մեղավոր ճանաչեց էվթանազիայի համար: