211652_close_icon
views-count8744 դիտում article-date 15:02 06-05-2014

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզի Դալար գյուղի տարածքում. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:10-ի սահմաններում Երևանի Հաղթանակ փողոցի բնակիչ, 27-ամյա Ազատ Մարտիրոսյանը, վարելով Վազ 21065 մակնիշի 33 TՍ 180 համարանիշի ավտոմեքենան, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ավտոճանապարհի Դալար գյուղի հատվածում բախվել է բետոնապատ պատնեշներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մարտիրոսյանն ու նրա 2 ուղևորներ՝ Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 23-ամյա Գևորգ Սողոյանը և Սյունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Նվեր Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Ն. Դավթյանը մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչ Հովհաննիսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր