Թաիլանդի հյուսիսում երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, կան 10֊նյակ վիրավորներ։ Այս մասին հայտնել են Չիանգրայ նահանգի իշխանությունները։
6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր երկուշաբթի: Առավել ուժեղ հարվածը՝ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ, գրանցվել է այսօր առավոտյան։ Օրվա կտրվածքով գրանցվել էին մոտ 100 կրկնվող ցնցումներ։ Այս մասին հայտնել են Թաիլանդի ԱԻ հետևանքների մեղմացման կենտրոնից։
Ըստ տեղի ԶԼՄ-ների հաղորդման՝ հիվանդանոցներից ու դպրոցներից մարդկանց տարհանման աշխատանքներ են իրականցվել: Բնակիչների մեծ մասը գիշերել է դրսում՝ վախենալով վերադառնալ բնակարաններ:
Չիանգրայ քաղաքի օդանավակայանն որոշ ժամանակով փակ է եղել։
Փլուզվել են մի քանի բուդդայական տաճարներ։
Ռազմական ոստիկանությունը շարունակում է տեղանքի զննումները՝ վնասի չափերը պարզելու և տուժածներին օգնելու համար։