Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ոստիկանների և «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների միջև բախումների ժամանակ 3 զոհ է գրանցվել, 10֊նյակ մարդիկ վիրավոր են։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Բախումները սկսվել են ուրբաթ օրվա աղոթքից հետո։
Եգիպտոսում ցուցարարներին ցրելու համար կիրառվող ուժային մեթոդների պահով ՄԱԿ֊ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամներն իրենց անհանգստությունն են հայտնել։
Խորհրդի անդամները կոչ են արել բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները և դրանց մեղավորներին պատասխանատվության ենթարկել։