211652_close_icon
views-count5826 դիտում article-date 10:45 06-05-2014

Մաշտոցի ոստիկանները պարզում են 28-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները

Երեկ՝ մայիսի 5-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել 1-03 շտապ օգնության բրիգադից, որ կանչով մեկնելով Բաշինջաղյան փողոցի թիվ 142 հասցե՝ տանը հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը, Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը, Մաշտոցի ոստիկանապետ Ռոբերտ Նավասարդյանը, դատական բժիշկն ու փորձագետը: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում էր նույն տան բնակիչ, 28-ամյա Արա Թադևոսյանը, ով, ըստ հարազատների հայտարարության, 1 օր առաջ ծեծի էր ենթարկվել անհայտ անձի կամ անձանց կողմից և վիրավոր վիճակում, 1 օր մնալով տանը, հաջորդ օրը մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Արմեն Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությանը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում, դիակի դատաբժշկական: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր