7808 դիտում
19:31 08-04-2014
Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի դի, ոստիկանությունը պարզում է մահվան հանգամանքները
Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 24 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է նույն շենքի բնակիչ 27-ամյա Արտակ Ղազարյանի դին, ով ըստ հավաքվածների բնակվում է նշված շենքի 4-րդ հարկում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչ կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն կպարզվի նախաքննության ընթացքում:
Նմանատիպ նյութեր
10510 դիտում
13:58 27-06-2014
Մաշտոցի ոստիկանները Դավիթաշեն 4-րդ թաղամասի 22 շենքի բակում հայտնաբերել են կնոջ դի. մահվան հանգամանքները պարզվում են
Այս բաժնից
16837 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ