16005 դիտում
22:52 25-08-2018
Արսեն Խառատյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Վարչապետին
ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հրաժարական է տալիս:
Ա. Խառատյանը գրել է.
«Ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 23-ին, դիմումիս համաձայն, խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել Վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշումս պայմանավորված է եղել երկու` ինձ համար կարեւորագույն հանգամանքներով.
1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում եւ տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչեւ 2019-ի ամառ:
2. Պետական ծառայությունում այս շուրջ 3 ամիսների ընթացքի` իմ անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժեւորելու խնդիր ունեմ:
Երբ աշխատանքի էի ընդունվում, Վարչապետը շատ հստակ խնդիր դրեց. «Էնպես չլինի, որ ամսվա կեսն էստեղ լինես, կեսը` Թիֆլիսում»: Այն ժամանակ ես վստահ ասացի, թե` «իհարկե ոչ»: Այս ամիսների աշխատանքային տեմպը իրոք շատ ինտենսիվ է եղել, եւ հիմա հասկանում եմ, որ պետք է դադար վերցնել, նախ` ընտանիքիս կողքին լինելու եւ ապա իմ այս ընթացքը հետահայաց ու ողջ խորությամբ վերլուծել-հասկանալու համար:
Շնորհակալ եմ ինձ տրված վստահության համար եւ հպարտ եմ, որ` իմ կարծիքով անկախ Հայաստանի պատմության մեջ այս ամենահաջողված կառավարության եւ ընկերներիս հետ նաեւ այսպիսի ճանապարհ անցնելու հնարավորություն եմ ունեցել: Ինձ համարում եմ թիմի մաս եւ անկախ կարգավիճակից ուժերիս ներածին չափով աջակցելու եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը:
Այս ընթացքում ծանոթացել ու աշխատել եմ ինձ համար թանկ դարձած շատ մարդկանց հետ, որոնց հետ վստահաբար շարունակելու եմ ընկերություն անել ապագայում: Ուրախ եմ, որ այս օրերին կարողացել եմ նեցուկ լինել որոշ մարդկանց, առնվազն հոգեբանորեն: Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում այս ընթացքում չեմ հասցրել հանդիպել, խոսել, քննարկել կամ աջակցել:
Մեծ հույս ունեմ, որ դրական ներդրում ունեցել եմ պարտականություններս իրականացնելիս, դե իսկ որոշ թերացումներ էլ աշխատանքի անբաժանելի մաս են` ինչ խոսք:
Սիրում եմ բոլորիդ, վստահ եմ, որ համատեղ, արդյունավետ ու դուխով աշխատել շարունակելու պարագայում, Հայաստանի պայծառ ու երջանիկ ապագան անկասելի է լինելու»:
Նմանատիպ նյութեր
2524 դիտում
19:42 11-01-2019
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
2548 դիտում
16:10 05-05-2014
ՀՀ արդարադատության փոխնախարարն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
937 դիտում
13:33 19-05-2015
Charlie Hebdo-ի ծաղրանկարիչը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Այս բաժնից
928 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
658 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1171 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան