211652_close_icon
views-count10602 դիտում article-date 17:15 04-05-2014

«Արզնի» թռչնաֆաբրիկայի KВЗ-ն հայտնվել է ձորում, իսկ տնօրենը դեպքի վայրում զարմացել էր. «խի՞ էսպես եղավ, Ջիպիցս լավ ավտոբուս էր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն կամրջի մոտ տեղի է ունեցել ավտովթար, և մեքենան հայտնվել է ձորում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սերյոժա Մկրտչյանի գլխավորությամբ: Փրկարարներն արագորեն դադարեցրել են գազի արտահոսքը: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Մինչ կժամանեին ոստիկանները և փրկարարները, ժամանակին վթարի վայր հասած Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը ձորը գահավիժած КВЗ մակնիշ 314 ՏՍ 43 համարանիշի ավտոբուսի վարորդ, 64-ամյա Ռաֆիկ Զաքարյանին տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն: Ժամանել էր նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սուրեն Խուդոյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեռևս անհայտ պայմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեպի Չարենցավան ընթանալիս ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 150 մետր գլորվել ձորը: Բարեբախտաբար վարորդը եղել է միայնակ: Վերջինս ծանր մարմնական վնասվածքներ չի ստացել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իր դարն ապրած ամբողջովին երկաթյա ջարդոնի վերածված ավտոբուսը հաշվառված է «Արզնի» թռնաֆաբրիկայի հաշվեկշռում: Վթարի վայր էր ժամանել նաև ֆաբրիկայի սեփականատեր Մարատ Ջանվելյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էր, որ ավտոբուսը «իմ Ջիպից էլ լավ վիճակում էր», ինչը հավաքված քաղաքացիների մոտ ծիծաղ առաջացրեց: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր