Երեք դռնանի Mercedes-Benz G500` Brabus-ից
Գերմանական Brabus ընկերությունը ներկայացրել է այլևս չթողարկվող լիցքավորված երեք դռնանի Mercedes-Benz G500 ամենագնացը:
Շարժական տանիքով G500 Convertible-ը նոր արտաքին տեսք է ձեռք բերել, սրահի նոր հարդարանք, շքեղ անվասկավառակներ, թափքի նոր դետալներ, հզոր շարժիչ, լուսադիոդային լուսարձակներ, նոր բամպերներ, կողային հայելիներ, սև փափուկ տանիք:
5,5լ ծավալով V8 շարժիչը հզորացվել է 76 ձիաուժով և կազմել 462 ձիաուժ հզորություն:
Ըստ Brabus-ի, քաղաքում նման ամենագնացը 100կմ ճանապարհին ծախսում է 20լ բենզին:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: