Չորս դռնանի Mercedes-Benz CLA 45 AMG կուպե` Brabus-ից
Գերմանական Brabus ընկերությունը լիցքավորել է շքեղ դասի Mercedes CLS 63 AMG –ի «կրտսեր եղբորը»` չորս դռնանի Mercedes-Benz CLA 45 AMG կուպեն, որն ավելի սպորտային և ագրեսիվ տեսք է ձեռք բերել:
Թարմացումների շնորհիվ կուպեն նոր հայելիներ է ձեռք բերել, նոր դիզայնով թափք, Brabus-ի էմբլեմով ռադիատորային ճաղավանդակ, նոր անվասկավառակներ և սրահի շքեղ հարդարանք:
2,0 լ ծավալով տուրբո շարժիչը հզորացվել է 360-ից 400 ձիաուժ, ինչը հնարավորություն է տվել հասնելու 100 կմ/ժ արագության ընդամենը 4,2 վայրկյանում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: