Brabus–ը ներկայացրել է լիցքավորված երեք դռնանի G-wagen-ը
Գերմանական Brabus թյունինգայի ընկերությունը օրեր առաջ ներկայացրել է լիցքավորված երեք դռնանի Mercedes-Benz G-Class ամենագնացի բացառիկ տարբերակը:
Գերմանացիները լիցքավորել են 2011 թ-ի արտադրության G500 մոդելը, համալրելով այն նոր դետալներով, արդիականացված տեխնիկական ցուցանիշներով:
G-wagen-ը թարմացումների արդյունքում նոր բամպեր է ստացել, նոր Widesta կախոց, լուսադիոդային լուսարձակներ, նոր ռադիատորային ճաղավանդակ, հարմարավետ շքեղ սրահ և 23 դյույմանոց Monoblock E անվասկավառակներ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: