211652_close_icon
views-count1578 դիտում article-date 22:19 02-05-2014

Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Վանաձորում կառուցվող ծննդատան շինհրապարակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Ծննդատան շենքը կառուցվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով. այդ նպատակով հիմնադրամը հատկացրել է շուրջ 4 մլն դոլար: Փոխվարչապետը տեղում պատասխանատուների հետ քննարկեց նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցման ծրագրին առնչվող հարցեր: Այնուհետեւ փոխվարչապետն այցելեց մարզի Հագվի համայնք, որտեղ ներկա գտնվեց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ հրատապ ծրագրով հատկացվել է 34 մլն դրամ, ծրագրի իրականացմանը որոշակի մասնակցություն է ունեցել նաեւ համայնքը: Համայնքային նշանակության մեկ այլ ծրագիր է իրականացվում Ալավերդի քաղաքում. պետական եւ մասնավոր ներդրումներով վերանորոգվում է քաղաքի գեղարվեստի դպրոցի շենքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38,5 մլն դրամ, որից 18 մլն դրամը տրամադրել է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակը, 8 մլն դրամը՝ «Վալլեքս» խումբը, 12,5 մլն դրամ էլ հատկացվել է չորրորդ հրատապ ծրագրով: Այնուհետեւ փոխվարչապետը Շնողում եւ Թեղուտում համայնքների ղեկավարների, «Մանես» բարեգործական հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ քննարկեց համայնքներում իրականացվելիք ծրագրերին, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի` օրերս Լոռի կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես քննարկվեցին գազիֆիկացման, համայնքային ենթակառուցվածքների արդիականացման, այգիների հիմնման ծրագրերը, որոնց իրականացումը նախատեսվում է նաեւ «Վալլեքս» խմբի մասնակցությամբ: Ա. Գեւորգյանն այցի շրջանակում եղավ նաեւ Այրումի քառաստիճան պոմպակայանում, որը վերականգնվել էր 2011թ. «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հիմնադրամի ծրագրով: Մարզպետի եւ պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկի, ոռոգման համակարգի վիճակի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը հորդորեց աշխատանքներն իրականացնել առավելագույնս կազմակերպված՝ հաշվի առնելով, որ սպասվում է սակավաջուր տարի: Աշխատանքային այցը փոխվարչապետն ավարտեց Դիլիջանում: Ա. Գեւորգյանն այցելեց Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակ, որտեղ նրան ներկայացվեցին շինարարության ընթացքն ու կատարված աշխատանքները:

Նմանատիպ նյութեր