211652_close_icon
views-count1356 դիտում article-date 15:03 23-12-2015

Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր Տաճարի շինհրապարակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի ողջ հավատավոր բնակչությունը մեծ ակնկալիքներով սպասում է մայրաքաղաքի Մայր Տաճարի բացմանը եւ նրա լիարժեք գործունեությանը՝ այն արժեւորելով հոգեւոր դաստիարակության, մշակութային եւ ազգային արժեքների պահպանման տեսանկյուններից: Նախագահի խոսքով՝ նախատեսված ժամկետներում շինարարական աշխատանքների ավարտը կարեւոր է եւ պահանջված: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր