211652_close_icon
views-count1179 դիտում article-date 13:28 08-06-2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Մարտունու մանկանան արվեստի դպրոցի շենքի շինհրապարակ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ այցելել է Մարտունու մանկական արվեստի դպրոցի շենքի շինհրապարակ՝ ծանոթանալու այստեղ իրականացվող հիմնարորոգման աշխատանքների ընթացքին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Շինարարության արժեքը կազմում է շուրջ 55 միլիոն դրամ, որի 50 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունի համայնքը։ Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականից։  Ծրագրի շրջանակներում նախատեսված է նորացնել հին դռներն ու պատուհանները եւ  կատարել շենքի առաջին հարկի ներքին հարդարման աշխատանքներ։ Այս պահի դրությամբ աշխատանքների մոտ 70 տոկոսն իրականացվել է։

Գեղարքունիքի մարզպետն  իրականացված շինարարական աշխատանքները գնահատել է դրական: Միաժամանակ Կարեն Սարգսյանը հանդիպել է նաեւ արվեստի դպրոցի մանկավարժների հետ։

Նմանատիպ նյութեր