2108 դիտում
20:55 02-05-2014
Աշակերտին 5 տարի դաս չեն տվել, այլ ուղարկել են ջրի
Հին դարերում արևելյան դպրոցներում ուսուցիչը աշակերտին առաջին 5 տարիներին ոչ մի գիտելիք չէր հաղորդում, այլ միայն ուղարկում էր ջրի: Այս ընթացքն անհասականալի էր մնում երկար ժամանակ: Սակայն վերջերս բացահայտվել է նաև այդ գաղտնիքը:
Ուսումնասիրողները սկզբում կարծում էին, որ 5 տարի ջրի ուղարկելով ուսուցիչը կոփում է աշակերտի կամքը: Ինչպես նաև այդ տևական ժամանակ աշակերտը հնարավորություն էր ունենում հարմարվել, ադապտացվել դպրոցի մթնոլորտին: Կարևոր էր համարվում նաև այն, որ 5 տարի աշակերտը շատ մոտ էր լինում դպրոցին, առնչվում էր ուսուցչի, սակայն գիտելիք չէր ստանում, և այդպիսով սրվում էր ուսման ծարավը՝ գիտելիք ստանալու պահանջը:
Պարզվել է, որ աշակերտին ջրի են ուղարկել, քանի որ այդ ժամանակ դպրոցները տեղակայվել են բարձր տեղանքում՝ սարի վրա: Եվ այդ բարձրության վրա հնարավոր չէր ջրագիծ անցկացնել ու ջուր կրում էին դույլերով: Իսկ այդ գործը կատարում էին նոր ընդունված աշակերտները, քանի որ արդեն գիտելիք ստացող աշակերտներին չէր կարելի կտրել ուսումնական ընթացքից և նրանց զբաղեցնել ջուր կրելու կենցաղային խնդրով:
Այնուամենայնիվ, այդ ժամանակ ուսումնական ընթացքը լուրջ ուշադրություն էր դարձնում աշակերտի սովորելուն: Այսինքն շատ կարևոր էր համարվում, որ աշակերտը սովորի այն, ինչը փոխանցում է ուսուցիչը: Եթե ուսուցիչը հանձն է առնում սովորեցնել աշակերտին, ապա ուսուցիչը ամեն ինչ պիտի աներ, որ աշակերտը սովորեր: Աշակերտի սովորեցնելը ուսուցչի պատվի հարցն էր:
Ներկայում ուսումնական ընթացքը այլ կերպ է կազմակերպվում: Ուսուցչին այդքան էլ չի հետքրքրում աշակերտը կսովորի, թե ոչ: Նա գալիս է աշխատանքի, աշխատում, վարում իր դասը, նշանակում գնահատականներ ու գնում տուն: Իսկ եթե ինչ-որ աշակերտ չի սովորում, կամ լավ չի սովորում, ապա աշակերտն է մեղավոր ու նրա ծնողները: Ներկա դպրոցներում վատ սովորելը սովորական բան է, նույնիսկ բնական, իսկ լավ սովորելը համարվում է արտառոց, երբեմն՝ աննորմալ երևույթ:
Հիմա պատկերացրեք, որ ներկայում մեր դպրոցներում առաջին 5 տարիներին աշակերտին ուղարկեն ջրի: Դա կդիտվի աշակերտների իրավունքների խախտում: Ծնողները բողոքի ցույցեր կանեն՝ իրենց երեխաներին շահագործելու պատճառով: Ուսուցիչները պատասխանատվության կենթարկվեն, որ աշակետներին ուղարկել են ջրի: Իսկ իրավապաշտպանները և հասարակական գործիչները դա կընդհանրացնեն և կներկայացնեն որպես կրթական քաղաքականության ճգնաժամ:
Սակայն եթե աշակերտը լավ չի սովորում, ուսուցիչը չի կարողանում գիտելիքը տեղ հասցնել, աշակերտը ցածր գնահատականներով փոխարինվում է դասարանից-դասարան, դա ոչ ոքի չի հետաքրքրում:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
20:50 20-03-2019
Սխրանքները չեն կորչում. այլ դառնում են դաս ու դասագիրք. գրքի շնորհանդես ԵՊՀ-ում
Այս բաժնից
334 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
421 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր