2640 դիտում
14:40 02-05-2014
Վարչապետը աղմկահարույց բացահայտումների հետքերով այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն. ֆոտոշարք
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հաստատության տնօրենի և աշխատակիցների ներկայությամբ վարչապետին են զեկուցել իրենց կողմից բացահայտված փաստերը, ըստ որոնց՝ դասընթացների ժամանակ դաստիարակը գրչով հարվածել է աշակերտներից մեկի ձեռքերին, անվայել արտահայտություններով դիմել նրան: ՄԻՊ գրասենյակի կողմից մի քանի անգամ հաստատությունում բացահայտվել են նաև ժամկետանց սնունդ և սննդի պահման պայմանների խախտումներ:
Ներկայացվածի հետ կապված տնօրենը նշել է, որ նկատողություն են ստացել պահեստապետը և դաստիարակը:
Դիմելով տնօրենին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Եթե մի բան կապված է երեխաների հետ, ի՞նչպես կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել: Օրինակ, եթե յուրաքանչյուրիս երեխան, ելնելով սոցիալական ծանր վիճակից, գնում է գիշերօթիկ դպրոց, իսկ մանկավարժները նման վերաբերմունք են ցուցաբերում: Ի՞նչ կանեիք դուք, ի՞նչպես կվարվեիք, եթե ձեր երեխայի նկատմամբ այդպիսի վերաբերմունք լիներ. նրան ժամկետանց կերակուր տային, խփեին ձեռքերին: Չեմ հասկանում, ի՞նչ մոտեցում է, ո՞վ է այդ իրավունքն ընդհանրապես ձեզ վերապահել: Ի՞նչ է նշանակում նկատողություն տալ: Պետք է անմիջապես մեղավորներին ազատեիք աշխատանքից: Ես շատ խիստ եմ լինելու ձեր բոլորի նկատմամբ և շատ մարդիկ ազատվելու են աշխատանքից»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ հաստատություն այցելելու համար և նշել, որ դրա շնորհիվ գիշերօթիկի երեխաների ճակատագիրը կարող է փոխվել:
Իր հերթին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ համակարգում վերահսկողության և մոնիթորինգի հետ կապված ներդրվում է ամբողջական համակարգ, ձևավորվում է տեղեկատվական միասնական շտեմարան, որտեղ բոլոր նման հաստատությունների համար հաստատվելու է նաև միասնական սննդակարգ:
Ամփոփելով՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ նման վերաբերմունքը երեխաների նկատմամբ պետք է բացառել, իսկ խնդիրը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացված խնդրին տալ համարժեք լուծում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ կրթական հաստատություններում նման երևույթները բացառելու համար:
Վարչապետը շրջել է նաև հաստատությունով, եղել ճաշարանում, զրուցել աշակերտների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
18:51 20-11-2015
Կրկին Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության հետքերով. ֆոտոռեպորտաժ
3331 դիտում
19:30 05-01-2019
Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1912 դիտում
00:05 28-11-2014
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին