Հալեպի հայաշատ շրջանները կրկին ռմբակոծվել են. կան վիրավորներ
                        Հալեպը կրկին հրասանդների, հրթիռների և արկերի թիրախ է դարձել: Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հայաշատ շրջաններից ռմբակոծման են ենթարկվել հիմնականում Նոր Գյուղ, Սուլեյմանիե և Վիլլաներ թաղամասերը: 
Հաղորդվում է նաև, որ Սուլեյմանիե թաղամասում հրասանդից վիրավորվել են հայազգի Կարպիս Գապայանը և հայր ու որդի Րաֆֆի և Կարո Պալյանները:  Էլեկտրականությունը 30 ժամից ավելի է, խափանվել է: Կա ջրի խնդիր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

