Փետրվարի 3-ին, կեսօրին, Հալեպի Նոր Գյուղ հայաշատ շրջանում ռումբեր են պայթել: Տեղեկությունների համաձայն ռումբերից մեկն ընկել է հայկական Կիլիկիա շենքից ոչ հեռու, որի հետևանքով զոհվել է 2 քաղաքացի՝ արաբ մի կին և նրա թոռնիկը:
Հաղորդվում է նաև վիրավորների մասին: Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոց:
2-րդ պայթյունը շրջանում տեղի է ունեցել ՄԻՏԱՆԻ ծաղկավաճառի կրպակից ոչ հեռու, իսկ 3-րդ պայթյունը որոտացել է ժամը 17-ի սահմաններում՝ Սահակյան վարժարանի մոտ: Պայթյունից զոհեր և վիրավորներ չկան: Փլուզվբել են բնակելի շենքեր և վնասվել տրանսպորտային միջոցներ: