1588 դիտում
09:49 02-05-2014
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն թղթաբանությամբ բարձր է ցույց տալիս աշխատակիցների աշխատավարձերը․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Օրերս «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավար Վիկտոր Ռեբեցը հայտարարել էր, թե Գյումրիի դեպոյի մեքենավարները մարտ ամսին ստացել են 280 հազար դրամ աշխատավարձ։ Սա ասվեց այն բանից հետո, երբ Գյումրիում իրենց աշխատանքային պայմաններից դժգոհ մեքենավարները բողոքի ակցիա անցկացրեցին։
Սակայն Վիկտոր Ռեբեցի հայտարարությունը ընդամենը յուղ լցրեց կրակի վրա։
Երեկ երկաթուղայինները լրագրողներին ներկայացրել են իրենց աշխատավարձերի թերթիկները, որով վճարվում են։ Համաձայն այդ թերթիկների, իրենք նշված գումարից առնվազն 100-120 հազար դրամ պակաս են ստանում։
«Իրենց թղթաբանությամբ բարձր են ցույց տալիս աշխատավարձերը, պարոն Ռեբեցը ստում է, որովհետև մենք փաստացի էդքան փող չենք ստացել», հայտարարել են երկաթութայինները։ Վերջիններս երկու փաստաթուղթ են ցույց տվել. մեկն իրենց աշխատավարձերի թերթիկները, մյուսը՝ տեղեկանք, որը հաշվապահությունը ներկայացնում է տրանսպորտի նախարարություն ու երկաթուղու ղեկավարությանը։ Այս երկու փաստաթղթերում տարբեր թվեր էին. հաշվապահությունը նախարարությանն ու երկաթուղու ղեկավարությանը ներկայացրել է ավելի բարձր թվեր, իսկ իրականում աշխատավարձերի թերթիկներում այն ավելի պակաս է։
Այժմ երկաթուղայինները մտադիր են այս փաստաթղթերը իրավապահ մարմիններին ներկայացնել։
Այժմ, եթե երկաթուղայինների պահանջները չբավարարվեն, նրանք անժամկետ գործադուլի կանցնեն։ Թեպետ, դատելով նրանց աշխատավարձերից, համարյա գործադուլի մեջ են»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1176 դիտում
19:25 18-06-2014
Փոխվարչապետը ներկա է գտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ արդիականացված հանգույցների շահագործման արարողությանը
1534 դիտում
15:51 12-11-2015
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»