211652_close_icon
views-count4769 դիտում article-date 23:45 01-05-2014

Վանաձորում բախվել են Jeep Cherokee-ն ու Toyota Prado-ն. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 30 տան մոտ բախվել են Վանաձոր քաղաքի Վարդանանց 84 շենքի բնակիչ 40-ամյա Սարգիս Քալաշյանի վարած Jeep Cherokee մակնիշի 33 TL 978 համարանիշի և Վանաձոր քաղաքի Կամոյի 1/2 տան բնակիչ 30-ամյա Վահե Պողոսյանի վարած Toyota Prado մակնիշի 07 ՕՏ 977 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Jeep Cherokee-ի ուղևոր Վանաձորի բնակիչ 15-ամյա Ռուդիկ Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Բազումիի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Jeep Cherokee-ի վարորդ Ս. Քալաշյանի հայրը Վանաձորում Ռուդել հացաբուլկեղենի արտադրամասի տնօրենն է, ով նույնպես գտնվելիս է եղել վթարի վայրում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր