211652_close_icon
views-count9185 դիտում article-date 22:22 30-04-2014

Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների» գործարանի մոտ բախվել են BMW-ն ու «06»-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների» գործարանի մոտ ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները պարզել են, որ բախվել են Վաղինակ Ախոյանի վարած BMW մակնիշի 35 ՕV 496 համարանիշի և Ավետիս Դավթյանի ՎԱԶ 2106 մակնիշի 34 ՏC 983 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, վարորդներն ու 3 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր