84148 դիտում
22:51 08-06-2017
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Շամպայն գինիների գործարանի մոտ բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. վերջինն էլ վերածվել է մոխրակույտի. կա 7 վիրավոր. ժամանել է Երևանի ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլսիյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 24 ԼՍ 420 համարանիշի և Toyota մակնիշի 34 ZN 743 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ում հրդեհ է բռնվկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանպարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուավորիչ բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր մինչ վիրավորներին կտեղափոխեին հիվանդանոց՝ տեղում առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարաները՝ 3 մարտական հաշվարկով:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարական կենտրոնի պխատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչների խումբը՝ բաժանմուքի պետ Նազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի բաժինների ՊՊԾ գնդի ծառայողները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
28161 դիտում
22:18 07-02-2015
Խոշոր ավտովթար՝ Շամպայն-գինիների գործարանի մոտ. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ