«Մերոնք դրսում». Գևորգ Ղազարյանը՝ գոլի, իսկ Մխիթարյանը` երկու գոլային փոխանցման հեղինակ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ավանդույթի համաձայն անդրադարձել է Հայաստանի հավաքականի խաղացողների` իրենց ակումբներում ունեցած ելույթներին: Այս տուրում առավել աչքի ընկած ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն է:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Դինամո»-«Ռուբին»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր»-«Ակտոբե»՝ 1:1, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Տրակայ»-«Ժալգիրիս»՝ 1:1, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Դուկլա»–«Պրիբրամ»՝ 1:1, չի խաղացել վնասվածքի պատճառով:
Արտակ Դաշյան, Բահրեյնի գավաթ, «Ալ-Մուհարրաք»–«Ալ-Հադդ»՝ 2:2, չի մասնակցել հանդիպմանը
Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Ժետիսու»-«Կայրաթ»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«ԲԿՄԱ» հանդիպումը տեղի կունենա այսօր:
Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Զարյա»-«Մետալուրգ»՝0:4, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 78-րդ րոպեին:
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Հաննովեր-96» - «Բորուսիա» Դորտմունդ` 0:3, դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ, խաղացել է 90 րոպե:
Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Կրասնոդար»-«Սպարտակ»՝ 4:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր»-«Ակտոբե»՝ 1:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 79-րդ րոպեին:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Կրասնոդար»-«Սպարտակ»՝ 4:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Տոմ»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե: