4620 դիտում
19:42 29-04-2014
Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժինը չվերածվեց մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության Արաբկիրի բաժնի վարչական շենքում հրդեհ է բռնկվել և կա վտանգ, որ այն հնարավոր է տարածվի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ փրկարարները, ովքեր կարողացել են կարճ ժամանակում մարել կրակը և կանխել հրդեհի տարածումը վարչական ողջ շենքում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով հրդեհը բռնկվել էր 3-րդ հարկի քննչական բաժնում և բարեբախտաբար քննիչի մոտ գտնվող հաստափոր քրեական գործերը պահված են եղել չհրկիզվող պահարաններում, հակառակ դեպքում քննիչի գործով զբաղվելու էին հատուկ քննչական ծառայության քննիչներն ու ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն ու շտաբը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+