14727 դիտում
20:22 17-10-2015
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում «Գազ 24»-ը չվերածվեց մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավաման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել «Գազ 24» մակնիշի 34 MO 936 համարանիշի ավտոմեքենայում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Աբովյան քաղաքի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են նշված ավտոմեքենայի հետին մասում առաջացած հրդեհը: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև Շտապօգնության ծառայության բժիշկները:
Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ վարորդը՝ Գեղամ Պետրոսյանը, հրաժարվեց բուժօգնությունից՝ հայտարարելով, որ ինքը չի տուժել:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պետք է պարզվի մի շարք փորձաքննություններից հետո: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձած է եղել գյուղմթերքով և ապակյա տարաներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+