8719 դիտում
23:49 28-04-2014
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ԱԱԾ շենքերի դիմաց բախվել են Mercedes-ն ու Touareg-ը. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Նալբանդյան-Խանջյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության և Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքերի դիմաց բախվել են Երևան քաղաքի Արաբկիր 27 փողոցի բնակիչ 33-ամյա Արման Մնացականյանի վարած Mercedes մակնիշի 34 AR 257 համարանիշի և Երևան քաղաքի Աճառյան 34 տան բնակիչ 22-ամյա Նարեկ Աղաջանյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 55 ՕP 551 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ռոսգոստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, քանի որ նշված 2 ավտոմեքենաներն էլ ապահովագրված են իրենց ընկերությունում:
Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նրանք գտնվել են սթափ վիճակում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+