Էքստրեմալ արաբների խենթությունը դարձել է համացանցի հիթը. մեքենայի անիվները փոխում են ընթացքի ժամանակ. տեսանյութ
Սաուդյան Արաբիայի էքստրեմալ վարորդները, կարծես, ձանձրացել են կատաղի դրիֆտներից և երկու անիվների վրա երթևեկելուց:
Էքստրեմալ արաբները որոշել են բարդացնել խնդիրը` երթևեկության ընթացքում փոխել անվադողերը:
2012 թ-ից սկսած Սաուդյան Արաբիայում խստացրել են` երիտասարության շրջանում այդքան սիրված, վտանգավոր մրցավազքերի դեմ պատժամիջոցները:
Այսուհետ, օրինախախտ վարորդների խենթությունների համար, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ, կդատեն ինչպես սպանության դեպքում, ընդ որում` գլխատման հեռանկարով:
Ներկայացնում ենք տեսանյութը: