Թմրամոլ արջը դարձել է համացանցի հիթը (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայից բնապահպան Ջոն Քիթչինին հաջողվել է տեսագրել արջի տարօրինակ վարքագիծը, ու տեսանյութը տեղադրել Instagram-ի իր էջում:
Տեսանյութից կարելի է հասկանալ, որ արջի գլուխը պտտվում է, և կենդանին իրեն ոչ բնական է պահում՝ ծիծաղելի շարժումներ անելով: Բնապահպանի կարծիքով, նման վարքի պատճառ կարող է լինել հալուցինոգեն հատապտուղներ ուտելը: