Աուտիզմով տառապող 10-ամյա տղայի երգը սուպերմարկետում դարձել է ինտերնետի հիթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աուտիզմով տառապող 10-ամյա Կալում Կորտնիի ելույթը սուպերմարկետում նրան աստղ է դարձրել: Տղան իր ընտանիքի հետ միասին բրիտանական Բազիլդոն քաղաքի սուպերմարկետ է այցելել:
Ինչ որ պահից տղան ոգեշնչվել է և որոշել էքսպրոմտ կատարել Սմոքի Ռոբինսոնի Who's Lovin You երգը: Ելույթը տեսանկարահանվել է և տեղադրվել Ֆեյսբուքում:
Երգի կատարումը այնպես է ցնցել սոցցանցերի օգտատերերին, որ տեսանյութը արագորեն հիթ է դարձել: 10 օրում այն արդեն ավելի քան միլիոն դիտում է ունեցել:
Երեխայի երաժշտական ունակությունների մասին ծնողներ վաղուց գիտեն, մի քանի տարի առաջ նրան համոզել են մասնակցել xFactor մրցույթում, որտեղ սակայն, Կալումը ընտրական փուլը չի անցել: