18295 դիտում
17:33 27-04-2014
Նույն համարանիշներով Mercedes «Յաշիկների» բախում` Երևանում
Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում բախվել են Mercedes G 550 մակնիշի 47 AR 047 համարանիշի և Mercedes G 550 մակնիշի 47 OF 047 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթար վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր վարորդների հետ ոտքի վրա 5 րոպեանոց «գյալաջի» անելուց հետո հեռացան վթարի վայրից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով 47 AR 047 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Զաքյան փողոցի բնակիչ 33-ամյա Էդիտա Սիմոնյանի անվամբ, իսկ 47 OF 047 համարանիշի ավտոմեքենան՝ Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ 27-ամյա Արա Սիմոնյանի անվամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
12863 դիտում
10:37 28-08-2021
Նույն նվնվոցը, նույն ջուրը, նույն ջրաղացը. խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է․ «Փաստ»