«Բավարիա»-ն կամային հաղթանակ տարավ «Վերդեր»-ի նկատմամբ. տեսանյութ
Բունդեսլիհայի 32-րդ տուրում չեմպիոն «Բավարիա»-ն 5:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդեր»-ի նկատմամբ: Առաջին խաղակեսից հետո բրեմենցիները առջևում էին 2:1 հաշվով, սակայն ընդմիջումից հետո Գվարդիոլան մարտի նետեց Ֆիլիպ Լահմին, ով էականորեն աշխույժացրեց թիմի խաղը: Արդյունքում «Բավարիա»-ն 4 գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը և հաղթեց 5:2 հաշվով:
«Բավարիա» - «Վերդեր»`5:2
Գոլեր` Ռիբերի 20', Պիսարո 53', 57', 61', Ռոբեն 74' – Հանտ 36', Գեբրե-Սելասի 10'