211652_close_icon
views-count1218 դիտում article-date 20:27 01-02-2014

«Բայեր»-ը կամային հաղթանակ տարավ «Շտուտգարտ»-ի նկատմամբ. տեսանյութ

Բունդեսլիգայի 19-րդ տուրի խաղում Լևերկուզենի «Բայեր»-ը սեփական խաղադաշտում կամային հաղթանակ տարավ «Շտուտգարտ»-ի նկատմամբ: 12-րդ րոպեին հյուրերը Մորիտց Լայտների դիպուկ հարվածից հետո առաջ անցան հաշվի մեջ: Լևերկուզենյան ակումբը պատասխանեց 26-րդ րոպեին Շտեֆան Կիսլինգի և 84-րդ րոպեին Էրեն Դերդիյոկը խփած գնդակներով: Երեք անընդմեջ պարտություններից հետո Հյուպայի սաները վերջապես կարողացան հաղթանակ տոնել: Լևերկուզենցիները վաստակեցին 40 միավոր և շարունակում են ընթանալ երկրորդ հորիզոնականով: Ինչ վերաբերվում է «Շտուտգարտ»-ին, ապա Շնայդերի սաները երկրորդ անընդմեջ խաղում վերջին րոպեներին գնդակ ընդունելով սեփական դարպասը` կրեցին հերթական պարտությունը: Նախորդ խաղում «Շտուտգարտ»-ը նույն սցենարով պարտվեց «Բավարիա»-ին: «Բայեր» - «Շտուգարտ»`2:1 Գոլեր` Կսիլինգ 26', Դերդիյոկ 84' – Լայտներ 12'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր