«Սպարտակ»-ը կամային հաղթանակ տարավ «Դինամո»-ի նկատմամբ. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Մոսկվայի «Արենա-Խիմկի» մարզադաշտում, որտեղ «Դինամո»-ն մոսկովյան դերբիի շրջանակում ուժերը չափեց «Սպարտակ»-ի հետ: Դինոմայոականների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Խաղասկզիբը հաջող դասավորվեց տատերերի համար, քանի որ արդեն 3-րդ րոպեին Ալեքսանդր Կոկորինը բացեց խաղի հաշիվը: 17-րդ րոպեին Ռոման Բերեզովսկու անհաշվենկատ խաղի արդյունքում Արտյո Ձյուբան հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ձյուբան դուբլ գրանցեց: Տվյալ դրվագում ռուս հարձակվողի գլխի հարվածից հետո հիանալի ռեակցի ցուցաբերեց Ռոման Բերեզովսկին, սակայն Ձյուբան կարողացավ կրկնհարվածով գնդակը ուղարկել դարպասը: Արդյունքում «Սպարտակ»-ը երկրորդ խաղում երկրորդ հաղթանակը տոնեց:
[b]«Դինամո» - «Սպարտակ»` 1:2[/b]
Գոլեր` Կոկորին 3’ - Ձյուբա 17’, 51’