211652_close_icon
views-count3860 դիտում article-date 14:51 26-04-2014

Վայող Ձորի մարզի սահմանամերձ գոտու ականապատ տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ ապրիլի 25-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտարարություն էր տվել Չիվա գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ամուսինը՝ 54-ամյա Վաղարշակ Պողոսյանը, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժին և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզի փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գոտու ականապատ տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը մի քանի վարկած է առաջ քաշում նրա մահվան փաստով: Չի բացառվում, որ հնարավոր է՝ Վ. Պողոսյանը, հայտնվելով ականապատ տարածքում, ականի վրա պայթել է կամ հանկարծամահ է եղել: Այս պահին նշված տարածք են ժամանել նաև ՀՀ ՊՆ սակրավորները, ովքեր հատուկ տեխնիկայով զգուշությամբ մոտենում են մահացածին, որպեսզի դին դուրս բերեն ականապատ տարածքից:

Նմանատիպ նյութեր