400 ձիաուժ հզորությամբ` նոր Volkswagen Golf. առաջին լուսանկարները
Volkswagen ընկերության լիցքավորված Volkswagen Golf R400 մոդելը Պեկինում ընթացող հեղինակավոր ավտոշոուի առավել վառ նորույթներից է, որն ամենարագ հեչբեքն է համարվում:
Նախկին մոդելից 100 ձիաուժով ավելի հզոր հեչբեքը 4MOTION լիաքարշակ է:
100 կմ/ժ արագության հասնում է 3,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 280 կմ/ժ է կազմում:
19 դյույմանոց անվասկավառակներով սպորտային հեչբեքը 1420 կգ է կշռում, իսկ կախոցը նախորդ մոդելից 20 մմ-ով ավելի ցածր է:
Ներկայացնում ենք լուսանկարները: