Bugatti-ին ներկայացրել է 1500 ձիաուժ հզորությամբ, 2,6 մլն դոլար արժողությամբ աշխարհի ամենաարագընթաց նոր մոդելը. ֆոտոշարք, տեսանյութ
Ասում են` երբ նստում ես Bugatti-ի ղեկին և սեղմում գազի ոտնակը, ապա լսում ես ոչ թե մեքենայի շարժիչի ձայնը, այլ այն, թե ինչպես է թռչում կյանքը:
Bugatti-ին ներկայացրել է իր սպորտային Chiron նոր մոդելը, որը կփոխարինի մինչև 2016 թ.-ը թողարկված Bugatti Veyron-ին:
Bugatti Chiron-ը երբևէ ստեղծված ամենաարագընթաց մեքենաներից է: 1500 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով մեքենան զարգացնում է 420 կմ/ժամ արագություն:
Chiron-ը կթողարկվի ընդամենը 500 նմուշով, իսկ արժեքը կսկսի 2,4 մլն ԱՄՆ դոլարից:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը և տեսանյութը: