Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռուհանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության Նախագահը: