Հանրապետությունում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ապրիլի 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև` նույնքանով կբարձրանա:
Երևանում ապրիլի 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին տեղումների հավանականությունը փոքր է, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0016305001398405754178114.jpg[/img]
[img]/ups/images/0529096001398405763682329.jpg[/img]