Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ
Ապրիլի 26-ին հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում ապրիլի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին տեղումների հավանականությունը փոքր է : 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0289984001398494142519305.jpg[/img]
[img]/ups/images/0784917001398494152262905.jpg[/img]